-
13.03.2014|
15:04
«Կոմերսանտ» հրատարակչության հատուկ թղթակիցներ Իլյա Բարաբանովին և լուսանկարիչ Ալեքսանդր Միրիդոնովին թույլ չեն տվել մուտք գործել ՈՒկրաինայի տարածք: Այդ մասին հաղորդել է թերթի գլխավոր խմբագիր և խմբագրակազմի տնօրեն Միխայիլ Միխայիլևը:
-
13.03.2014|
15:01
Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:
-
13.03.2014|
14:40
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե «քառյակի» օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա: Հիշենք, որ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին ասել էր, որ «իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է» և լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա` նշելով, որ նման պարագայում ԱԺ-ն գործող նախագահին անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ կօժտի:
-
13.03.2014|
14:36
Մարտի 14-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա անվանի ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի (Ռուսաստան) ղեկավարությամբ:
-
13.03.2014|
14:33
«1953-ին որոշվել էր ջրանցք կառուցել Դնեպրի և Ղրիմի միջև, այսինքն` ՈՒկրաինայի և Ռուսաստանի: Ռուսական իշխանությունների հետ խնդիրների պատճառով ծրագիր հայտնվեց` Ղրիմը հանձնել ՈՒկրաինային: Այն ժամանակ շինարարության համար պատասխանատու կլիներ միայն մեկ հանրապետություն` ՈՒկրաինան»,- գերմանական Die Welt-ին ասել է Նիկիտա Խրուշչովի որդին` Սերգեյ Խրուշչովը, ով 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես սառը պատերազմի գծով պատմաբան-փորձագետ:
-
13.03.2014|
14:31
Մարտի 15-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։ Բուհի ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր:
-
13.03.2014|
12:00
Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
-
13.03.2014|
11:57
ՀՀ քաղաքական դաշտի օր-օրի նեղացող, իրար գումարվող, իրարից ապահարզան պահանջող, ամուսնության առաջարկ անող ու էդ առաջարկն ընդունող կուսակցությունների գլխավերևում թունավոր գազեր են հավաքվում, որ առաջանում է իրար վրա շնչել-արտաշնչելու արդյունքում:Հ ՀԿ-ի «շեն օջախի» պատերը խոր ճաքեր են տվել, փլուզման վտանգի տակ են:
-
12.03.2014|
21:29
Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ը կազմակերպում է «Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի» խորագրով համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
-
12.03.2014|
18:29
Եվրամիության ներսում այնքան հզոր ֆինանսատնտեսական անհավասարակշռություններ են ստեղծվել ու ամրապնդվում, որ ԵՄ-ը կարող է չդիմանալ և ամբողջությամբ քայքայվել: Այս մասին զգուշացրել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը՝ Լոնդոնում, որտեղ ներկայացրել է իր «Եվրամիության ողբերգությունը» գիրքը: Այն վերջին տարիներին Սորոսի տված հարցազրույցների և հոդվածների ժողովածուն է: